Եթե Արցախը երբեք հայկական չէր, եթե Արցախը բեռ էր, դրանից չի՞ հետևում արդյոք, որ ռուսներին պիտի շնորհակալություն հայտնենք Արցախն Ադրբեջանին հանձնելու համար

Քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի միամիտ հարց Նիկոլ Փաշինյանի երկրպագուներին։ Եթե Արցախը երբեք հայկական չէր, եթե Արցախը բեռ էր, թոկ էր մեր վզին փաթաթված, եթե գործիք էր, որը ռուսներն օգտագործում էին մեր ինքնիշխանությունը սահամանափակելու ու մեզ վերահսկելու համար, դրանից չի՞ հետևում արդյոք, որ ռուսներին պիտի շնորհակալություն հայտնենք Արցախն Ադրբեջանին հանձնելու համար, նրանց դավաճանության ու վատ դաշնակից լինելու մեջ մեղադրելու փոխարեն, եթե, իհարկե, չենք վիճարկում պնդումը, որ ռուսներն են Արցախն Ադրբեջանին հանձնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment