Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մայիսի 11-17-ի միջակայքում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։
Ինչպես հայտնում է The Wall Street Journal պարբերականը, Իրանն ու ԱՄՆ-ն միջնորդների հետ միասին աշխատում են մեկէջանոց փոխըմբռնման հուշագրի պատրաստման շուրջ։
Այն բաղկացած է լինելու 14 հոդվածներից և սահմանելու է հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակը։
Առաջին անգամ, ըստ հրապարակման, Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկելու իր միջուկային ծրագիրը։
Փաստաթղթի աշխատանքային տարբերակում նախատեսված է նաև Հորմուզի նեղուցի արգելափակման մեղմացում, նաեւ՝ հակաիրանական սանկցիաների մեղմացում։
Հիշեցնենք՝ մինչ այս անցկացված բանակցություններն արդյունք չեն տվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հետ գործարքը։