Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մագյարին

Քաղաքականություն

10.05.2026 | 10:34

Ջերմ շնորհավորանքներ Պետեր Մագյարին՝ Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մաղթում եմ հաջողություններ Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու կարևոր առաքելությունում։

Մենք պատրաստ ենք խորացնել Հայաստանի և Հունգարիայի միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ մայիսի 9-ին «Տիսա» կուսակցության առաջնորդի օգտին քվեարկել է 140 պատգամավոր, դեմ՝ 54-ը, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել, Մագյարն ընտրվել է երկրի վարչապետ։

Leave a comment