Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ Անահիտ Մանասյան


Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է և հարցը պետք է համակարգային եղանակով շուտափույթ հասցեավորվի: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսել է Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում։


 


«Տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող այս խնդրի շարունակական առկայությունը չի կարելի պայմանավորել նրանով, որ որոշումները կայացվում են անհատական գործերով: Այդպիսի տրամաբանությունն ավելի շատ նմանվում է «կոլեկտիվ անպատասխանատվության»:


 


Կալանքի ինստիտուտին առնչվող խնդիրները պետք է հաղթահարել համակարգային լուծումներ գտնելու համատեքստում»,-ասել է նա:

Դիտումների քանակ4

Leave a comment