Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

Բաժանորդագրվել

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի 2 գյուղերում։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Այսօր Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Մայիսի 9-ին` տեղական ժամանակով 08:58-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1․8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,–ասված է հաղորդագրությունում։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ:

Երկրաշարժը 2 բալ ուժգնությամբ զգացվել է Լոռու մարզի Արևաշող և Քարաձոր գյուղերում:

Leave a comment