«Անմահ գնդի» մասնակիցներին ուղեկցում է ՀՀ ՊՆ ռազմական նվագախումբը

Բաժանորդագրվել

«Անմահ գնդի» երթը հասավ «Հաղթանակ» զբոսայգի։ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կողքով քայլում է պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը:

Երթի մասնակիցներին ուղեկցում է ՀՀ ՊՆ ռազմական նվագախումբը։ Մասնակիցները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երթը մեկնարկել է Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից։ Կոպիրկինը և այլ դիվանագետներ մինչ այդ ներկա էին գտնվել Խաչ եկեղեցում մատուցված պատարագին:

Leave a comment