Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերով 6 անձ կալանավորվել է. ՀԿԿ

Հասարակություն

09.05.2026 | 13:08

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալված անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Վարույթները վերաբերում են մայիսի 7-ի և 8-ի ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակումներին։

Հիշեցնենք` Հակակառուպցիոն կոմիտեն մայիսի 8-ին Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ էր կատարել։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակից կային ձերբակալվածներ։

Իսկ մայիսի 7-ին ՀԿԿ-ից հայտնել էին, որ փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել էին խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment