Թուրքիայում զբոսաշրջիկների դեմ կատարված հանցագործությունների 100 մասնակից է կալանավորել

Բաժանորդագրվել

Կալանավորվել է նաև սպառնալիքների, բռնության և կողոպուտի մեջ կասկածվող 43 մարդ, այդ թվում 40-ը՝ զբոսաշրջիկների ունեցվածքի յուրացման մեղադրանքով:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայում ամառվա ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների նկատմամբ կատարված հանցագործությունների մեջ մեղադրվող ավելի քան 100 մարդ է կալանավորվել: Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Աքին Գյուրլեքը։

«Ամառային երեք ամիսների ընթացքում 16 նահանգներում ձերբակալվել է զբոսաշրջության անվտանգությանը սպառնացող 164 միջադեպի մեջ ներգրավված 323 կասկածյալ։ Դրանցից 106-ը կալանավորվել է, այդ թվում՝ խարդախության և զբոսաշրջիկներից շահույթ ստանալու փորձերի մեջ կասկածվող 71 կասկածյալներից 20-ը», – հայտարարել է թուրքական գերատեսչության ղեկավարը։

Ձերբակալվել է նաև սպառնալիքների, բռնության և կողոպուտի մեջ կասկածվող 43 մարդ, 40-ը՝ զբոսաշրջիկների ունեցվածքի յուրացման մեղադրանքով: Եվս 3 անձ ձերբակալվել է խտրականության, կրոնական և հասարակական արժեքները վիրավորելու, անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքներով:

Leave a comment