Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ։ Վեհափառ հայրապետն աղոթք հնչեցրեց Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմների հերոսների հոգիների խաղաղության համար։ Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։ Sputnik Արմենիա