«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի 3 մասնակից ձերբակալվել է. նրանց մոտ դանակներ են հայտնաբերվել. ՆԳՆ

Քաղաքականություն

08.05.2026 | 22:53

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավի մասնակիցներ են բերման ենթարկել:

Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին, որ երեք անձ է տեղափոխվել բաժին, նրանց մոտ դանակներ են հայտնաբերվել։

«Տվյալ հատվածից երեք անձ սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանում, որտեղ նրանց մոտից հայտնաբերվել են դանակներ»,- հաստատեցին ՆԳՆ-ից։

Leave a comment