Իրանի սահմանի մոտ ԱՄՆ–ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ դեսպան

https://arm.sputniknews.ru/20260508/irani-sahmani-mvot-amni-gvortsvony-risker-ksteghtsi-hh-transpvortajin-nakhagtseri-hamar-despan-101913554.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97229426_108:0:2839:2048_1920x0_80_0_0_3b0b47ae18f4edd447503d4aad2ba531.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ կոպիրկին

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ կոպիրկին

Բաժանորդագրվել

Դիվանագետն ընդգծել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում դրական ազդեցություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում գրանցված լուրջ առաջընթացը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Իրանի հյուսիսային սահմանների մոտ տրանսպորտային նախագծերին ԱՄՆ-ի մասնակցությունը իրանական կողմի համար կընկալվի սեփական անվտանգության համար ռիսկերի պրիզմայով՝ Թեհրանի կողմից Վաշինգտոնի նկատմամբ վստահության կորստի պատճառով: Այս մասին «Իրավունք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում տարածաշրջանում իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի հարավում տրանսպորտային միջանցքի բացման հեռանկարը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում դրական ազդեցություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած լուրջ առաջընթացը։

«Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի ճգնաժամի ալիքները, որոնք առաջացել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման ենթարկված Իրանի շուրջ լարվածության սրման հետևանքով, հասնում են Անդրկովկաս: Համաշխարհային տնտեսության համար կարևորագույն ջրային ուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի շուրջ լարված իրավիճակը բոլորի շուրթերին է», – բացատրեց նա։

Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ վառելիքի, պարարտանյութի, պարենի համաշխարհային գների աճը չի կարող չանդրադառնալ Հարավային Կովկասի երկրների վրա։ Այս համատեքստում Հայաստանի ղեկավարությունը ԶԼՄ-ներին արդեն հայտնել է, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ժամկետները տեղաշարժվում են։

Մեղրիով անցնող ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ դիվանագետը վկայակոչել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի` ապրիլի 2-ի հարցազրույցը:

Օվերչուկը նախկինում հայտարարել էր, որ Բաքվի տեսանկյունից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է երկրի երկու հատվածների միջև կապի վերականգնման, Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցության բացման և Ադրբեջանի՝ որպես եվրասիական տրանսպորտային և լոգիստիկ խաչմերուկի զարգացման համար։

Վաշինգտոնի համար «Թրամփի ուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովում է Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի արտահանումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը։

Մոսկվայի համար Մեղրիի երթուղին հնարավորություն է տալիս բարելավել տրանսպորտային կապերը ԵԱՏՄ անդամ պետության՝ Հայաստանի հետ և ընդլայնել Իրանի և Թուրքիայի շուկաների հասանելիությունը։ Թեհրանի համար այն ներկայանում է որպես մրցակցային երթուղի և սպառնալիք Միացյալ Նահանգների կողմից։ Անկարայի համար այն առաջարկում է ամենահարմար մուտքը դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիայի պետություններ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment