Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանից պարզաբանումներ է պահանջել քարտեզի վրա «Լեռնային Ղարաբաղ»-ը նշելու համար (լուսանկար)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանն իր բողոքն է հայտնել ռուսական պետական «Առաջին ալիքի» եթերում ցուցադրված քարտեզի կապակցությամբ, որտեղ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղ» աշխարհագրական անվանումը:

«Բաքվում հայտարարել են, որ նման մատուցումը լուրջ սադրանք է, քաղաքական մանիպուլյացիա և հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը», — ասված է հայտարարության մեջ: Ադրբեջանական կողմն ակնկալում է պաշտոնական պարզաբանումներ և միջոցների ձեռնարկում՝ ապագայում նման դեպքերը կանխելու համար:

Leave a comment