Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վրա վերջին ավիահարվածները պարզապես «թեթև հպում» էին և չեն նշանակում հրադադարի ավարտ։
«Հրադադարը պահպանվում է։ Այն ուժի մեջ է», – ընդգծել է նա ABC News-ին տված հարցազրույցում ուրբաթ՝ մայիսի 8-ին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մայիսի 7-ին հայտնել է, որ ամերիկյան ուժերը ոչնչացրել են սպառնալիքները և հարվածել իրանական ռազմական օբյեկտներին ինքնապաշտպանության նպատակով. Հորմուզի նեղուցում ամերիկյան ոչ մի նավի չի հարվածել։