ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ Է


Սպորտ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները շարունակում են ելույթները ԱԱ֊ում ։ Եգիպտոսում ընթացող ԱԱ մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 110 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանի հավաքականի անդամ, Գյումրեցի ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 154 կգ և 163 կգ կշռող ծանրաձողերը։ Հրումում հայ ծանրորդը բարձրացրեց 193 կգ ու 201 կգ։ Երկամարտի 364 կգ արդյունքով Ղազարյանը ԱԱ ֊ում 5֊րդն է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment