Այսօր քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրը իրավապահները սկսել են խուզարկություններ անել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի « Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակներում։ Կան արդեն բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։
Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանմամբ, քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակի պատասխանատու Թաթուլ Բուլոյանին՝ Քարաբերդի նախկին գյուղապետ Մհեր Բուլոյանի որդուն և նրա կնոջը։
Խուզարկություններ են անցկացրել ինչպես նրանց տանը, այնպես էլ գրասենյակում։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Շիրակի մարզի ընդգրկված պատգամավորի թեկնածուներից մեկը մեզ տեղեկացրեց, որ այդ նույն գրասենյակից մի քանի հոգու տները խուզարկել են ու դեռ շարունակում են։
«Քարոզարշավի առաջին օրով կինո են սարքում»,-նեղսրտեց մեր զրուցակիցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: