Wildberries-ը վերականգնում է Հայաստանից որոշ ապրանքների վաճառքը

https://arm.sputniknews.ru/20260508/wildberries-y-verakangnum-e-hajastanic-vorvosh-apranqneri-vatsharqy-101925458.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1b/63541893_171:0:2902:2048_1920x0_80_0_0_d67bd6881bd6f49c14668cc1a332bc48.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վայլդբերիզ (wildberries) , հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վաճառք, մաքսատուրք, մաքսային միություն

վայլդբերիզ (wildberries) , հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վաճառք, մաքսատուրք, մաքսային միություն

Բաժանորդագրվել

Հարթակում նախատեսվում է ստեղծել հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում», որտեղ ներկայացված կլինեն ՀՀ-ում արտադրված ապրանքները։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Wildberries-ը վերականգնում է ՀՀ-ում արտադրված և մակնշված որոշ ապրանքների` Հայաստանի սահմաններից դուրս վաճառքը։ Այս մասին նշված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Wildberries–ն ու OZON–ը հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է` ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխման պատճառով։

«Պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը»,- հայտարարում են ընկերությունից։

Այս շրջանակում հայ վաճառողներին տրամադրվում է նաև համապատասխան աջակցություն` ներառյալ անհատական տեխնիկական սպասարկման և ապրանքների առաջխաղացման հարցերում, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։

Wildberries-ից հայտնում են, որ հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով։

«Զուգահեռաբար ընկերությունն արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է նաև հարթակում ստեղծել հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում», որտեղ ներկայացված կլինեն ՀՀ-ում արտադրված ապրանքները։

Հավելենք՝ Հայաստանյան առևտրային ընկերությունները 2025 թվականին Wildberries մարկետփլեյսում 122%-ով ավելացրել են վաճառքի ծավալները։
Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։

Leave a comment