Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցնում է՝ ինչի վրա պետք է հենվի ՀՀ խաղաղության ձգտումը

Բաժանորդագրվել

Տեսանյութում կադրերում կան Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի հայտարարություններից և հիշողություններից։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է գրեթե 30 տարի առաջ իր հայտարարությունը խաղաղության ձգտման մասին:

Նա այս տեսանյութը հրապարակել է հենց մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը։

«Մենք պետք է ձգտնեք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է՝ ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ խաղաղության գործոն»,- տարիներ առաջ հայտարարել է ՀՀ առաջին նախագահը։

Լևոն Տեր-Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել իր նախագահության տարիներից։

Կադրերում նա ողջունում է զինվորականներին, հանդիպում և զրուցում զինվորների հետ։ Կան նաև այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի (երկուսն էլ մահացած են -խմբ․) հայտարարություններից և հիշողություններից դրվագներ։

Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը գրանցվել է ԿԸՀ-ում և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 10-րդ համարի ներքո։ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Մայիսի 8-ին Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին:

Leave a comment