Կիևը խախտել է հրադադարը և հարձակվել է ՌԴ–ի վրա, 13 օդանավակայան դադարեցրել են աշխատանքը

https://arm.sputniknews.ru/20260508/kievy-khakhtel-e-hradadary-ev-hardzakvel-e-rdi-vra-13-odanavakajan-dadarecrel-en-ashkhatanqy-101907616.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101905554_0:0:2732:2048_1920x0_80_0_0_ffae76a1816fc4509c50430b87313e9c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հրադադար, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

ռուսաստան, հրադադար, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

Բաժանորդագրվել

ԱԹՍ-ների ակտիվության ֆոնին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը և «Ռոսավիացիան» ավիաընկերությունների ու օդանավակայանների հետ շտկում է թռիչքների չվացուցակը:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ուկրաինական զինուժը հարձակվել է Ռուսաստանի մարզերի վրա՝ խախտելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարը: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օրվա սկզբից ի վեր ՀՕՊ միջոցներն արդեն խոցել են ավելի քան 260 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Լիպեցկի մարզի Ելեց քաղաքում տան վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 9 տարեկան երեխա է վնասվածքներ ստացել։

Հակառակորդը նաև փորձել է հարվածներ հասցնել Պերմի երկրամասի արդյունաբերական օբյեկտներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան:

Ռոստովի մարզի Չալտիր գյուղում ԱԹՍ–ների բեկորների ընկնելու հետևանքով 20 առանձնատուն է վնասվել: Վնասված շենքեր կան նաև Տագանրոգում, Բատայսկում և Դոնի Ռոստովում:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավի 13 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը՝ աերոնավիգացիայի վարչական շենքին ԱԹՍ-ի հարվածի պատճառով: Խոսքը վերաբերում է Աստրախանին, Վլադիկավկազին, Վոլգոգրադին, Գելենջիկին, Գրոզնիին, Կրասնոդարին, Մախաչկալային, Մագասին, Միներալնիե Վոդիին, Նալչիկին, Սոչիին, Ստավրոպոլին և Էլիստային: Անձնակազմը չի տուժել, մասնագետները ստուգում են սարքավորումները:

Ռուսաստանի հայտարարած հրադադարի պահից ի վեր Ուկրաինայի ԶՈւ-ն 1365 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը հատուկ ռազմական գործողության գոտում: Ինչպես նշում են ՊՆ-ում, ՌԴ ԶՈւ-ն հայելային արձագանքել է հրադադարի խախտումներին՝ պատասխան հարվածներ հասցնելով Ուկրաինայի ԶՈւ-ի կրակային դիրքերին և թիրախավորելով ԱԹՍ-ների արձակման վայրերը:

Հիշեցնենք` մայիսի 8-ից սկսվել է հրադադարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ: Այն կտևի մինչև մայիսի 10-ը։ Այդ ընթացքում ռուսական կողմը հարվածներ չի հասցնի Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտներին։

Մայիսի 7-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է հարվածել Մոսկվայի շքերթին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ տոնակատարությունները խափանելու ցանկացած փորձ արձագանք կստանա, և զինվորականները կպատասխանեն Կիևի կենտրոնին հարվածելով:

ՌԴ ՊՆ–ն Կիևի բնակիչներին և դիվանագետներին կրկին զգուշացրել է, որ նախապես լքեն քաղաքը

Leave a comment