«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից «Զովետի» ՍՊ ընկերությունում (ք. Երևան, Լեոյի փողոց) իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է կաթնամթերքի տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը։


Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

Leave a comment