Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով տարածված նյութերը համարվելո՞ւ են վարչական ռեսուրսի օգտագործում

«Ես՝ որպես Վահագն Հովակիմյան, ֆեյսբուք սոցցանցում ունեմ անձնական էջ, եթե ԿԸՀ նախագահ էլ չլինեմ, ոչ ոք չի կարող ինձնից խլել այդ էջը»,- մայիսի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսում նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով տարածված նյութերը կհամարվե՞ն վարչական ռեսուրսի օգտագործում։

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ դա կախված է նրանից, թե ո՞վ է տվյալ էջի սեփականատերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությո՞ւնը, թե՞ հենց պաշտոնատար անձը։ «Օրինակ՝ եթե վարչապետը փոխվի, ո՞վ է շարունակելու վարել այդ էջը»,- հակադարձ հարց տվեց ԿԸՀ նախագահը։

ԿԸՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովը դիտարկում է բոլոր թեկնածուների էջերը, սակայն տարանջատում է պաշտոնական և անձնական օգտահաշիվները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment