ՀՀ ԱԳ փոխնախարարը և Տիտուս Կոռլատեանը անդրադարձել են Հայաստան-Ռումինիա երկկողմ օրակարգին


Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ:


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ռումինիա երկկողմ օրակարգին՝ կարևորելով քաղաքական երկխոսության, խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը։ Քննարկվել է ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունը, մասնավորապես` կիբեռանվտանգության, էներգետիկ, ՏՏ ոլորտներում։


Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, անդրադարձել մայիսի 5-ին կայացած Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին և դրա արդյունքներին։  Երկուստեք կարևորվել է ԵՄ շրջանակներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին:

Դիտումների քանակ4

Leave a comment