https://arm.sputniknews.ru/20260507/azgajin-arzheqnern-arajnahertutjun-en-lusavvor-hajastany-nerkajacrel-e-ir-tsragiry-101893116.html
Ազգային արժեքներն առաջնահերթություն են. «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է իր ծրագիրը
Ազգային արժեքներն առաջնահերթություն են. «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է իր ծրագիրը
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանի հոգևոր և ազգային խորհրդանիշներն այսօր վտանգի տակ են հայտնվել: 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T18:29+0400
2026-05-07T18:29+0400
2026-05-07T18:30+0400
«լուսավոր հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101890290_0:0:1600:900_1920x0_80_0_0_db50daaabf43e8bcab57da3bf9c483f7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում «Լուսավոր Հայաստանի» ուշադրության կենտրոնում լինելու է ազգային արժեքների և հոգևոր ժառանգության պաշտպանությունը։ Կուսակցությունն այսօր ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։Քաղաքական ուժի առաջնորդ Էդմոն Մարուքյանը ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց, որ երկրում այդ արժեքների դեմ իսկական պայքար է սկսվել։ Վտանգված են եկեղեցին, գրերը և զինանշանը։ Բանը հասել է նրան, որ, օրինակ, դպրոցական դասագրքերում Մեսրոպ Մաշտոցի պատկերը փոխարինում են QR կոդերով։ Եթե երեխան ձեռքի տակ հեռախոս չունի, ապա չի կարող տեսնել, թե ով է Մեսրոպ Մաշտոցը։Նա երկրի և ժողովրդի համար կործանարար անվանեց այն թեզերը, որոնք վերջին շրջանում ակտիվորեն առաջ են մղում Հայաստանի ներսում գործող տարբեր ուժեր։Նախընտրական քարոզարշավի խորհրդանիշ է դարձել վահանը, որի վրա պատկերված են ազգային և պետական խորհրդանիշները, որոնք, Մարուքյանի կարծիքով, իշխանությունների կողմից ոտնձգությունների են ենթարկվում։ Վահանի վրա պատկերված են Մաշտոցը, Էջմիածնի Մայր տաճարը և ՀՀ զինանշանը։Նշենք, որ ավելի վաղ քաղաքական գործիչը ՀՀ հաջորդ վարչապետի պաշտոնի համար առաջարկել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։ Այսօր Մարուքյանը նշեց, որ այդ գաղափարը հնչեցրել է հոգևոր արժեքների պաշտպանության համատեքստում։ Սրբազանն ինքը, սակայն, արդեն հայտարարել է, որ նախապատվությունը տալիս է հոգևոր ծառայությանը, ոչ թե քաղաքական գործունեությանը։«Լուսավոր Հայաստանի» առաջնահերթությունների թվում են նաև Սահմանադրության և ներկայիս «սուպերվարչապետական» համակարգի փոփոխությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101890290_0:0:1200:900_1920x0_80_0_0_cac1a0a904f47624e6ae24cc94407e51.jpg.webp
«լուսավոր հայաստան» կուսակցություն
«լուսավոր հայաստան» կուսակցություն
Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանի հոգևոր և ազգային խորհրդանիշներն այսօր վտանգի տակ են հայտնվել:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում «Լուսավոր Հայաստանի» ուշադրության կենտրոնում լինելու է ազգային արժեքների և հոգևոր ժառանգության պաշտպանությունը։ Կուսակցությունն այսօր ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։
Քաղաքական ուժի առաջնորդ Էդմոն Մարուքյանը ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց, որ երկրում այդ արժեքների դեմ իսկական պայքար է սկսվել։ Վտանգված են եկեղեցին, գրերը և զինանշանը։ Բանը հասել է նրան, որ, օրինակ, դպրոցական դասագրքերում Մեսրոպ Մաշտոցի պատկերը փոխարինում են QR կոդերով։ Եթե երեխան ձեռքի տակ հեռախոս չունի, ապա չի կարող տեսնել, թե ով է Մեսրոպ Մաշտոցը։
Նա երկրի և ժողովրդի համար կործանարար անվանեց այն թեզերը, որոնք վերջին շրջանում ակտիվորեն առաջ են մղում Հայաստանի ներսում գործող տարբեր ուժեր։
Նախընտրական քարոզարշավի խորհրդանիշ է դարձել վահանը, որի վրա պատկերված են ազգային և պետական խորհրդանիշները, որոնք, Մարուքյանի կարծիքով, իշխանությունների կողմից ոտնձգությունների են ենթարկվում։ Վահանի վրա պատկերված են Մաշտոցը, Էջմիածնի Մայր տաճարը և ՀՀ զինանշանը։
Նշենք, որ ավելի վաղ քաղաքական գործիչը ՀՀ հաջորդ վարչապետի պաշտոնի համար առաջարկել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։ Այսօր Մարուքյանը նշեց, որ այդ գաղափարը հնչեցրել է հոգևոր արժեքների պաշտպանության համատեքստում։ Սրբազանն ինքը, սակայն, արդեն հայտարարել է, որ նախապատվությունը տալիս է հոգևոր ծառայությանը, ոչ թե քաղաքական գործունեությանը։
«Լուսավոր Հայաստանի» առաջնահերթությունների թվում են նաև Սահմանադրության և ներկայիս «սուպերվարչապետական» համակարգի փոփոխությունը։