Լուրեր |
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 8-ից մայրաքաղաքի երեք վարչական շրջանների մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կիրականացվեն։
Մասնավորապես, տրանսպորտային միջոցների կայանումն ու կանգառը կարգելվեն հետևյալ հատվածներում.
-
Նոր Նորք. Պավել Սաֆյան անցուղու և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան 1/11 հասցեի հանդիպակաց հատված։
-
Աջափնյակ. Ֆուչիկի փողոցի 27/45 հասցեի հանդիպակաց հատվածից մինչև Ֆուչիկի 30 հասցեին հարակից ճանապարհահատված։
-
Քանաքեռ-Զեյթուն. Դրոյի փողոցի 4-րդ նրբանցքի և Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև Դրոյի 4-րդ նրբանցքի 25/3 հասցեին հարակից հատվածի երկու կողմերում։