Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

Բաժանորդագրվել

Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝

«Մարդկանց երկիրը» (1966)
«Բնակիչներ» (1970)
«Տարվա եղանակներ» (1975)

«Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ընդգրկումը Կաննի հեղինակավոր կինոփառատոնում նրա արվեստի միջազգային բարձր գնահատականի հերթական վկայությունն է, որը վերահաստատում է Փելեշյանի առանձնահատուկ տեղը կինոյի պատմության մեջ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը մայիսի 12–20-ն ազգային տաղավարով կմասնակցի կինոփառատոնի շրջանակում անցկացվող Marché du Film կինոշուկային։

Leave a comment