https://arm.sputniknews.ru/20260507/pashinjany-tshanaparhneri-hamar-nkatvoghutjun-arec-erevani-ev-gjumru-qaghaqapetnerin-101867850.html
Փաշինյանը ճանապարհների համար նկատողություն արեց Երևանի և Գյումրու քաղաքապետներին
Փաշինյանը ճանապարհների համար նկատողություն արեց Երևանի և Գյումրու քաղաքապետներին
Sputnik Արմենիա
Գյումրու նորակառույց շատրվանները, որոնք գործարկվեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի առիթով, վարչապետին շատ են դուր եկել սակայն նրան դուր չի եկել… 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T12:24+0400
2026-05-07T12:24+0400
2026-05-07T12:24+0400
գյումրի
երևան
ճանապարհ
նիկոլ փաշինյան
քաղաքապետ
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101116075_0:0:1501:844_1920x0_80_0_0_41037c038944fc0fdcd41b305390f02c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանի և Գյումրու ոչ բարվոք ճանապարհները խիստ մտահոգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ այս թեմային։Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ Գյումրու Անի թաղամասին, որտեղ փոսերի միջով է երթևեկել։«Գյումրիի ցուցանակից 3 սմ այն կողմ սկսվում է գերազանց որակի ճանապարհ։ Այսինքն` Գյումրիից դուրս եկար` գերազանց որակի ճանապարհ է»,– նշեց նա։Փաշինյանը հայտարարեց, որ այս տարի նախատեսված 500 կմ ճանապարհաշինության մեջ 50 կմ–ն պետք է անեն Երևանում։Ի դեպ, Գյումրու նորակառույց շատրվանները, որոնք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի առիթով աշխատել էին, վարչապետը շատ է հավանել, սակայն նրան դուր չի եկել երաժշտությունը։«Ես խնդրում եմ. երաժշտական մենյուին առանձնահատուկ ուշադրության անհրաժեշտություն կա։ Իհարկե, ծիծաղում ենք, բայց հարցը լուրջ է։ Պետք է շատ ուշադիր լինենք, որ, կներեք արտահայտությանս համար, որ ծիծաղելի իրավիճակներում չհայնվենք։ Այն տասնյակ միլիոնները նրա համար չենք ծախսել շատրվանների վրա, որ երկիրը ծիծաղելի վիճակում հայտնվի»,– եզրափակեց նա։
գյումրի
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101116075_146:0:1271:844_1920x0_80_0_0_67aa8ddd39517da02f254807e6d95e68.jpg.webp
գյումրի, երևան, ճանապարհ, նիկոլ փաշինյան, քաղաքապետ, տիգրան ավինյան
գյումրի, երևան, ճանապարհ, նիկոլ փաշինյան, քաղաքապետ, տիգրան ավինյան
Գյումրու նորակառույց շատրվանները, որոնք գործարկվեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի առիթով, վարչապետին շատ են դուր եկել սակայն նրան դուր չի եկել երաժշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանի և Գյումրու ոչ բարվոք ճանապարհները խիստ մտահոգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ այս թեմային։
«Մեր փորձը ցույց է տալիս և եզրակացությունն այդտեղ միանշանակ է, որ բոլոր այն դեպքերում, երբ մենք ժամանակահատված ենք ունենում, որ քաղաքային իշխանություններն ինչ–ինչ պատճառներով որոշում են մեկուսացած աշխատել ու կառավարության հետ նորմալ չեն համագործակցում, դրա հետևանքները երևում են»,– հայտարարեց նա։
Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ Գյումրու Անի թաղամասին, որտեղ փոսերի միջով է երթևեկել։
«Գյումրիի ցուցանակից 3 սմ այն կողմ սկսվում է գերազանց որակի ճանապարհ։ Այսինքն` Գյումրիից դուրս եկար` գերազանց որակի ճանապարհ է»,– նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ այս տարի նախատեսված 500 կմ ճանապարհաշինության մեջ 50 կմ–ն պետք է անեն Երևանում։
Ի դեպ, Գյումրու նորակառույց շատրվանները, որոնք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի առիթով աշխատել էին, վարչապետը շատ է հավանել, սակայն նրան դուր չի եկել երաժշտությունը։
«Ես խնդրում եմ. երաժշտական մենյուին առանձնահատուկ ուշադրության անհրաժեշտություն կա։ Իհարկե, ծիծաղում ենք, բայց հարցը լուրջ է։ Պետք է շատ ուշադիր լինենք, որ, կներեք արտահայտությանս համար, որ ծիծաղելի իրավիճակներում չհայնվենք։ Այն տասնյակ միլիոնները նրա համար չենք ծախսել շատրվանների վրա, որ երկիրը ծիծաղելի վիճակում հայտնվի»,– եզրափակեց նա։