Սահմռկեցուցիչ փաստեր ունենք. մանկապղծության զոհ դարձած քույրերը հետազոտվել են. փաստաբան

Վեդիում մանկապղծության զոհ դարձած երկու անչափահաս երեխաներից 17-ամյա աղջկա վերաբերյալ արդեն կա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մանկապղծության զոհ դարձած երկու անչափահաս երեխաների ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

«Երեկ են մեզ տրամադրել փորձաքննությունը, այն պետք է հիմք հանդիսանար կոնկրետ գործողություններ կատարելու համար: Փորձաքննության եզրակացությունը համընկել է աղջկա պատմածների հետ»,- ասաց Էլբակյանը:

Նրա խոսքով՝ իրենց միջնորդությամբ, երեխաները տարվել են լրացուցիչ գինեկոլոգիական հետազոտության. «Դրա մասին չեմ ուզում խոսել, այն այն, ինչ հայտնաբերվել է, սարսափելի է: Սահմռկեցուցիչ փաստեր ունենք մեր ձեռքի տակ, որոնք ոչ թե մենք պետք է հավաքագրեինք, այլ իրավապահները պետք է բացահայտեին…

Մենք խոսում ենք մանկապիղծների մասին, ինչու նրանք կալանավորված չեն, երբ մենք ունենք մեկ գրառման համար կալանավորված սրբազան: Ինչի՞ են պահում այս մանկապիղծներին, նրանք հատուկ արտոնյալ կարգավիճակից են օգտվում, դա միանշանակ է: Իրենց ոտքով երեկ բերեցին քննչական մարմին, գուրգուրելով տարան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, ասուլիսից հետո լրագրող Սյուզի Բադոյանը հրապարակեց, որ Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերին առանց փաստաբանի տարել են հարցաքննության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment