Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի հետ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նոր նախաձեռնություններով ընդլայնման հեռանկարներին։
Մտքեր են փոխանակվել ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)