Վեդիում մանկապղծության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ անչափահաս աղջիկների փաստաբանը հայտնել էր, որ գործում 3 անձ է ներգրավված։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)»,- հայտնեցին դատախազությունից։

Leave a comment