Ինչ են քննարկել Զելենսկին և Ալիևը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են ապրիլի վերջին Զելենսկու՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Գոհունակությամբ նշվել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Կողմերը համակարգել են հաջորդ քայլերը՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Leave a comment