Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են ապրիլի վերջին Զելենսկու՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
Գոհունակությամբ նշվել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Կողմերը համակարգել են հաջորդ քայլերը՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։