17 տարեկան աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել եղածը, իսկ ՄԻՊ-ը երեկ 2 տող դատապարտող խոսք ասաց

17 տարեկան աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել եղածը, իսկ ՄԻՊ-ը երեկ 2 տող դատապարտող խոսք ասաց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երեխաների փաստաբան Վարդուհի Էլբականը։

«Երեխաներից 17 տարեկան աղջիկը երեկ հարցաքննվել է, առերես պնդել է այն ամենը, ինչը որ տեղի էր ունեցել իր հետ, կինչ են արել Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, սակայն նրանք էլի վկայի կարգավիճակում երեկ դուրս եկան քննչական բաժնից: Դուք տեսաք, թե նրանք ինչպես հրավիրվեցին ոստիկանության բաժին, ինչպես հետո ոստիկանության բաժնի դուրս եկան: Այսինքն այս հանցատեսակներով մարդիկ գուրգուրանքի են արժանի, միջին ծանրության կասկածանքով անչափահասին կարող են չգիտեմ գետնին քաշ տալով տանեն, իսկ այս երկուսին ամեն դեպքում գուրգուրանքով տարան բաժին ներկայացրեցին, հետո էլ գուրգուրանքով տարան երևի թե տուն ճանապարհեցին»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ այս գործով չի կատարվել մի շարք քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ, չեն կատարվել խուզարկություններ, չեն կատարվել նաև դեպքի վայրի զննություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment