ԱՄՆ–ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավն օրերս վայրէջք է կատարել Հայաստանում

Բաժանորդագրվել

Ինքնաթիռը ժամանել է Տեխասից՝ միջանկյալ վայրէջքներ կատարելով ԱՄՆ-ի արևելյան ափին և Եվրոպայում։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական ինքնաթիռը օրերս վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ ինքնաթիռը ժամանել է Տեխասից՝ միջանկյալ վայրէջք կատարելով ԱՄՆ-ի արևելյան ափին։ Մինչ Երևան հասնելն ինքնաթիռը ևս մեկ վայրէջք կատարել Եվրոպայում։

Դատելով երթուղուց՝ ինքնաթիռում եղել են մի քանի երկրի քաղաքացիներ։

Հիշեցնենք՝ 2026 թ. հունվարին մենք գրել էինք, որ ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռ է ուղարկվել Հայաստան։ Եվս 2 չվերթ էլ իրականացվել է անցյալ տարի։
ՀՀ կառավարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հրաժարվել էր տվյալներ տրամադրել ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիների թվի մասին։

Leave a comment