Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ


«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Այդ մասին հայտնում են ԳԱՆ-ից:


 


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև զարգացող քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր:


 


 


Անդրադարձ է կատարվել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին, ՀՀ-ԵՄ օրակարգի հետագա առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:


 


Քննարկվել են բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր:


 


ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։


Leave a comment