Իսրայելի բանակի ԳՇ պետը հայտարարել է, որ ոչնչացրել են «Հզբոլլահի» ավելի քան 2000 անդամի

Բաժանորդագրվել

Բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը չի նահանջի Հարավային Լիբանանից։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մարտի սկզբից ի վեր ոչնչացրել է «Հզբոլլահ» շարժման ավելի քան երկու հազար անդամների: Այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։

««Առյուծի մռնչյուն» գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է «Հզբոլլահի» ավելի քան 2 հազար ահաբեկիչ։ Մենք կօգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն՝ շարունակաբար խորացնելու «Հզբոլլահի» ջախջախումը», – հայտարարել է Զամիրը Հարավային Լիբանան կատարած ուղևորության ժամանակ:

Նա ընդգծել է, որ ՑԱԽԱԼ-ը չի նահանջի Հարավային Լիբանանից, քանի դեռ չի ապահովվել անվտանգությունը և Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերի և քաղաքների համար երկարաժամկետ լուծում չի գտնվել:

«Հզբոլլահը» կրկին հարձակվել է իսրայելական ուժերի վրա. ՑԱԽԱԼ

Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ը պարբերաբար մեղադրում է «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Leave a comment