ԿԸՀ-ն փոխանցել է դիվանագետների և ՊՆ ուսման մեջ գտնվող զինծառայողների էլքվեարկության ծրարները


«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ինչպես նաև երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամներն արտերկրում էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն։


ԿԸՀ-ից հայտնում են, որ բացի այս անձանց շրջանակից, այլ էլեկտրոնային քվեարկություն չի իրականացվում։


ԿԸՀ-ն մայիսի 6-ի արտահերթ նիստում, Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարները փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։


 Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ի ժամը 08:00-ից մինչ մայիսի 31-ի ժամը 20:00-ն։


էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը ԿԸՀ ներկայացվում է մինչև հունիսի 1-ի ժամը 12:00-ն։

Դիտումների քանակ3

Leave a comment