Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր


ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:


 


 


«Ողջունել եմ հյուրերին և բարձր եմ գնահատել ԱՄՆ կառավարության հետ առկա հարուստ աշխատանքային օրակարգը՝ ընդգծելով երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը և պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։


 


 


Հանդիպման ընթացքում քննարկել ենք TRIPP նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր»,- գրել է Դավիթ Խուդաթյանը։

Դիտումների քանակ3

Leave a comment