Շենավանի վարչական ղեկավարը՝ մարդ ծեծելու հրապարակման մասին

Հասարակություն

06.05.2026 | 17:39

«Իշխանություն» լրատվականն այսօր գրել է, որ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Գոռ Ակուլյանին, վերջինս մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մխիթար Մխիթարյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց․ «Սխալ տեղեկություններ են տարածվել մամուլում» ու անջատեց հեռախոսը։

Իրավապահ կառույցից, մինչդեռ, հաստատում են միջադեպը՝ հայտնելով, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Որևէ մեկը, սակայն մեղադրյալ չէ, չկա նաև ձերբակալված անձ։

 

Արփի Հակոբյան

Leave a comment