Հասարակություն
06.05.2026 | 16:17
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 19-ամյա տղայի նկատմամբ, որը վերջերս խոշոր ավտովթարի պատճառ էր դարձել։ Պարզվել էր, որ նրա վարորդական վկայականը չի գործել, իրավունքը կասեցված է եղել։
Համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը խոսում վարորդներից ինչ-որ մեկին «նվաստացնելու» մասին, Mercedes-Benz CLS մակնիշի մեքենան սկսում է վարել մեծ արագությամբ և վտանգավոր մանևրից հետո բախվում 53 երթուղին սպասարկող ավտոբուսին։ Մեքենան բախվել է նաև «Տոյոտա» և «Յագուար» մակնիշի մարդատարների, անցել բաժանարար գոտու բետոնե պատնեշը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։
Քրեական վարույթ նախաձեռնվել էր նախ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, ապա՝ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը կասեցված վիճակում վարելու համար։ Երկու վարույթները միացվել են իրար։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Արփի Հակոբյան