FlyOne Armenia և Airbus ընկերությունները կնքել են համաձայնագիր Airbus A321neo դասի երկու օդանավերի ձեռքբերման վերաբերյալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

FLYONE ARMENIA և Airbus ընկերությունները կնքել են համաձայնագիր Airbus A321neo դասի երկու օդանավերի ձեռքբերման վերաբերյալ

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ FLYONE ARMENIA-ի գլխավոր տնօրեն՝ Արամ Խաչատրյանի և Airbus ընկերության Եվրոպայի կոմերցիոն ծառայությունների ղեկավար Շարբել Յուզկաթլիի կողմից՝ ընդգծելով համագործակցության բարձր մակարդակն ու դրա միջազգային նշանակությունը։

Գործարքը ներառում է ոչ միայն նոր սերնդի Airbus A321neo օդանավերի ձեռքբերում, այլև երկարաժամկետ համագործակցություն և մասնագիտական զարգացման ծրագրեր։

«Սա պատմական քայլ է ինչպես մեր ընկերության, այնպես էլ հայկական ավիացիայի համար»,- նշել է FLYONE ARMENIA-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Մենք մեծապես գնահատում ենք FlyOne Armenia-ի վստահությունը A320 ընտանիքի նկատմամբ, հատկապես՝ A321neo մոդելի ընտրության հարցում»,- նշել է Airbus Եվրոպայի կոմերցիոն ծառայությունների ղեկավարը։

Այս ձեռքբերումը կարևոր փուլ է ընկերության զարգացման ճանապարհին՝ ուղղված նավատորմի ընդլայնմանը, երթուղային ցանցի զարգացմանը և միջազգային դիրքերի ամրապնդմանը։

Leave a comment