Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել ռուս նախարարի խնդրանքով, հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտը։
«Այսօր, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խնդրանքով, հեռախոսազրույց է տեղի ունեցել», – ասել է նա։
Երկու կողմերը, նշել է Պիգոտը, բարձրացրել են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտության և Իրանի պատերազմի հարցերը։