Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարգելի գործընկերներ և սիրելի դաշնակ գործընկերներ, դուք «պատճառահետևանքային կապ» բառակապակցության իմաստը հասկանո՞ւմ եք։ Այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին։
«Ես զարմանում եմ էլի․ վարչապետի անունից հայտարարվում է հստակ մի բան։ Ասվում է՝ ժողովուրդ ջան, այսօրվա խաղաղության ճարտարապետությունը կազմված է հետևյալից՝ ֆունդամենտալ բաներ՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատման սկզբունք՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում»,- ասաց Ռուբինյանը։