44–ամյա արմավիրցուն ավտոտնակի ապօրինի զինամթերք է հայտնաբերվել․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել, 44-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր գյուղի 44-ամյա բնակիչը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հասցեներից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել: Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի նշված հասցեում գտնվող ավտոտնակի տարածքում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, իսկ ապամոնտաժված ավտոմեքենայի սրահում՝ ինքնաձիգի 94 փամփուշտ և ընդհանուր 90 փամփուշտով լիցքավորված երեք փամփշտատուփ:
44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է: