Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի նոր քաշային կարգերով

Երևանի «Դինամո» մարզահամալիրում փերտվարի 8-14-ը կկայանան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները։

Վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 8-ին՝ ժամը 18։00-ին, իսկ բռնցքամարտիկների կշռման արարողությունը` յուրաքանչյուր օր առավոտյան ժամը 8։00-9։00։ Մրցումները կմեկնարկեն փետրվարի 9-ին։

Հայաստանի առաջնությունը կանցկացվի WORLD BOXING-ի նոր քաշային կարգերով։

Տղամարդիկ կմրցեն 50, 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90 և +90 կգ քաշային կարգերում։

Կանանց քաշային կարգերն են՝ 48, 51, 54, 57, 60, 65, 70, 75, 80 և +80 կգ։

Leave a comment