Աննա Հակոբյանը 3 ուղերձ է հղել Թալին խոշորացված համայնքի երեք բնակավայրում իրականացվող ծրագրի շահառուներին

Աննա Հակոբյանը 3 ուղերձ է հղել Թալին խոշորացված համայնքի երեք բնակավայրում իրականացվող ծրագրի շահառուներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը 3 ուղերձ է հղել Թալին խոշորացված համայնքի երեք բնակավայրերում իրականացվող «Գյուղական զբոսաշրջություն» (Գաստրոբակ) պիլոտային ծրագրի շահառուներին՝ մասնագիտական դասընթացների մասնակցության հավաստագրերի հանձնման միջոցառման ժամանակ։

Դասընթացները հաջողությամբ ավարտել և հավաստագրեր են ստացել ծրագրի 43 շահառու:

Ծրագրի հաջորդ փուլում շահառու 12 ընտանիքներ կշարունակեն կատարելագործել իրենց գործնական հմտությունները և կմշակեն անհատական բիզնես պլաններ՝ հարմարեցված սեփական տնտեսությունների առանձնահատկություններին ու մատուցվելիք ծառայություններին:

Ծրագրի վերջնարդյունքում Ոսկեթաս, Դաշտադեմ և Գառնահովիտ բնակավայրերից կընտրվի մեկական հաղթող ընտանիք, որոնց կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սեփական տունն ու տնտեսությունը զբոսաշրջային գրավիչ ծառայության վերածելու և զարգացնելու նպատակով:

Leave a comment