Համաձայնագրից անմիջապես հետո կհայտնվեն զինված ուժեր. Ռյուտե > Լուրեր Հայաստանից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայի Ռադայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո երկրում կհայտնվեն դաշինքի և այլ դաշնակիցների զինված ուժերի ներկայացուցիչները։

«Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղ աջակցություն։ «Կամավորների կոալիցիան» առաջընթաց է գրանցել երաշխիքների հարցում, ինչպես նշել է Զելենսկին։

Հենց խաղաղության համաձայնագիրը կնքվի, անմիջապես կհայտնվեն զինված ուժեր»,- ասել է նա։

Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ պատերազմի դադարեցման համաձայնագիրը կպահանջի «դժվար ընտրություն»։

«Ուկրաինան պետք է հասկանա, որ կատարած յուրաքանչյուր զոհողություն, կորցրած յուրաքանչյուր կյանք, կրած յուրաքանչյուր դժվար պահ մոտ ապագայում չի կրկնվի։ Որ խաղաղությունը երկարատև կլինի։ Եվ որ ստորագրված փաստաթղթերը կիրականացվեն խոշոր երկրների կողմից։ Դուք չէիք ցանկանա երկրորդ Բուդապեշտյան հուշագիր կամ ևս մեկ Մինսկ (նկատի է ունեցել նախապատերազմյան համաձայնագրերը)», – ընդգծել է նա։

Leave a comment