Ես խոսելու եմ Իրանի նախագահի հետ, չեմ կարող ասել ինչ եմ նրան ասելու, բայց ի սկզբանե ֆրանսիան նույն դիրքորոշումն ունի՝ մենք կոչ ենք անում դադարեցնել ամբողջ ռազմական գործողությունները՝ հարգելով տարածաշրջանային բոլոր երկրներին։
Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ վիճակ է Հորմուզի նեղուցում և արդյոք նա խոսել է Իրանի նախագահի հետ ու ինչ ուղերձ ունի Թեհրանին։
«Պետք է բացվի Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար՝ առանց որևէ վճարումների և հարկադիր մկիջոցների, ցնակցած էսկալցիա բոլոր երկների նավերի դեմ, սխալ է, այն ավելի լավարծություն մտցնում այս իրավիճակում․ այսպիսի ուղերձ եմ հղելու նրան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նաև պատասխանել է Թրամփի մաքսային սպառնալիքների մասին հարցին՝ նշելով, որ մենք ցանկանում ենք արդար և ազատ առևտուր անել՝ ըստ կանոնակարգերի և համաձայանագրերի։ «Պետք է հարգել ստորագրված համաձայնագրերը, այս աշխարհաքաղաքական ժամանակահատվածում դաշնակիցները՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այլ անելիքներ ունեն, քան ապակայուցնանեն իրավիճակը»,- ասել է Մակրոնը։