ՀՀ քաղաքացիներին շնորհավորում եմ Հայաստանի աշխարհագրական դիրքի փոփոխության առթիվ․ Փաշինյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեր իրականության մեջ ասվում էր,- դա մեր ընդհանուր ընկալումն էր,- որ ՀՀ-ն էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր է, և դա ճշմարտություն էր: Եվ այս արտահայտությունը ցույց էր տալիս Հայաստանի խոցելիությունները էներգետիկ և մնացած առումներով, բայց ես ուզում եմ ասել, որ չնայած ոչինչ չի փոխվել ՀՀ-ի պարամետրերում, հիմա ՀՀ-ը անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է: «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա մեր ժամանակների ամենահետաքրքիր հանգամանքն է, երբ որ կարող է երկիրը լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց նրա աշխարհագրական դիրքը [կարող է] փոխվել: Կարող է երկիրը էներգետիկ ռեսուրս չունեցողից տրանսֆորմացվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի:

Ո՛չ, ես ոչ մի գաղտնի բան չեմ պահում. ՀՀ-ում նավթի և գազի հանքեր չեն հայտնաբերվել, և ՀՀ-ն, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, անսահմանափակ էներգետիկ պոտենցիալ ունեն արևային էներգիայի զարգացման բերումով, և մեր խնդիրն է առաջիկայում կենտրոնանալ այս խնդրի վրա՝ ՀՀ-ի համար ի հայտ եկած անսահմանափակ պոտենցիալը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտի, օգտագործելու նպատակով»,- նշեց նա, հավելելով՝ ՀՀ քաղաքացիներին շնորհավորում եմ Հայաստանի աշխարհագրական դիրքի փոփոխության առթիվ.

Leave a comment