Լուրեր |
Այսօր՝ մայիսի 5-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են դրամավարկային քաղաքականության ընթացիկ հարցերն ու սահմանվել նոր դրույքաչափերը:
Հիմնվելով մակրոտնտեսական իրավիճակի վերլուծության վրա՝ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել հիմնական տոկոսադրույքները: Սահմանվել են հետևյալ ցուցանիշները.
-
Վերաֆինանսավորման տոկոսադրույք` 6.50%
-
Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույք` 8.00%
-
Բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույք` 5.00%