Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանցի փորձագետներն ու «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցները ժամանել են «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային կոնֆերանսին մասնակցելու։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կոնֆերանսի ժամանակացույցի համաձայն՝ միջոցառմանը կմասնակցեն Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության Ադրբեջանի համակարգող Ֆարհադ Մամեդովը, ինչպես նաև Թոփչուբաշևի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի տնօրեն և համահիմնադիր Ռուսիֆ Հուսեյնովը և Բեռլինում «Կարնեգի» կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը։