«Սրանք երևելի ձեռքբերումներ են և Ձեր առաջնորդության վկայությունը: Շնորհակալ եմ նաև Ձեր կողմից Երևանում ընձեռած շռայլ և բացառիկ հյուրընկալության համար։ Այսօրվա գագաթնաժողովը կարևոր ուղենիշ է ԵՄ-ի և Հայաստանի միջև գործընկերության խորացման մեջ» , – այս մասին վարչապետ Փաշինյանըի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարության ժամանակց ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծեց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի սոցիալտնտեսական բարեփոխումների օրակարգին ներառյալ իրենց կողմից տեխնիկական և ֆինանսական օժանդակության միջոցով․ «Սիրելի Նիկոլ, Հայաստանից աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք պայմանները Ձեր երկրում տիրող։ Ալիևի մասնակցությունը ԵՔՀ գագաթնաժողովին՝ ձեր երկու երկրների միջև նոր մթնոլորտի վկայությունն է։ Կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է և ԵՄ-ն շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը և նորմալացման գործընթացին՝ հանուն այդ ապագան միասին կերտելու։ Հայաստանը կարող է ապավինել ԵՄ-ին այս փոխակերպվող ուղին միասին անցնելու համար, մենք հանձնառու ենք աջակցել ՀՀ-ի դիմակայությանն և ազգային անվտանգությանը» , – եզրափակել է Կոշտան։
Մանրամասները՝ տեսանյութում